National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.03.2022
Գործադիրը պարզեցնում է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը
1 / 1

Փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում:

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ փոփոխությամբ հնարավորություն կտրվի տնտեսվարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:

Նշվել է նաեւ, որ նախաձեռնության ընդունումը կնպաստի մրցակցային միջավայրի բարելավմանը: Մասնավորապես, տնտեսվարողների` ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի համապատասխան շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am